Հայաստանում նշում են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը

12:54     20 մարտի, 2015

Այսօր Հայաստանը հերթական անգամ նշում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ մարտի 20-ը: Այս կապակցությամբ երկու ամիս շարունակ՝ մարտի 3-ից մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մի շարք մարզերում տեղի կունենան շուրջ 550 ֆրանկոֆոն մշակութային, գեղարվեստական, համալսարանական և հանրակրթական միջոցառումներ, հաղորդում է ԱԳՆ պաշտոնական կայքը:

ՀՀ ԱԳ նախարարության կողմից համակարգվող ֆրանկոֆոն այս տոնակատարության կազմակերպմանն իրենց գործուն մասնակցությունն են բերել ՀՀ Ազգային ժողովը, ՀՀ մշակույթի, կրթության և գիտության նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի համայնքների միությունը:

Երկամսյակի հագեցած ծրագրի իրականացման գործում իրենց զգալի ներդրումն են ունեցել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ և դիտորդ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները:


© armedia.am