Իրաքի Մոսուլ նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները ոչնչացրել են Մար Բեհնամ հնագույն կաթոլիկ վանքը, գրում է The Daily Mail-ը։
Վանքը կառուցվել է 4-րդ դարում Սենհարեբի արքայի հրամանով։ Ինչպես ենթադրում են պատմաբանները՝ վերջինս կառուցել է վանքը, որպեսզի ապաշխարի իր երեխաների սպանության համար, ովքեր քրիստոնեություն էին ընդունել։
Նշենք, որ ՄԱԿ-ն Իրաքում ԻՊ վայրագությունները փաստագրող զեկույց է հրապարակել: Մարդու իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի փորձագետները համոզված են, որ Իրաքում ԻՊ գործողությունները կարելի է որակել որպես ռազմական հանցագործություն, նույնիսկ անգամ՝ ցեղասպանություն:
«ԻՊ չի խնայել Իրաքի ոչ մի համայնք: Բռնությունների են ենթարկվել եզդիները, քրիստոնյաները, քրդերը, թուրքմենննեը, շիաները, նույնիսկ անգամ սուննիները»,- ասել է Իրաքում ԻՊ հանցագործությունների հետաքննությամբ զբաղվող առաքելության ղեկավարը: