Ցեղասպանություն, ահաբեկչություն, բռնություն, այլատյացություն. հենց այս թեմաներն են արծարծում այս տարվա «Արևավիշապ-2015» գրաֆիկական հումորի երրորդ միջազգային փառատոնին ներկայացված աշխատանքները: «Պանդորայի արկղը» խորագրի ներքո երրորդ անգամ անցկացվող փառատոնը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին գրում է «Հայերն այսօր»-ը՝ հղում անելով Tert.am-ին:
«Արևավիշապ-2015»-ը մարտի 19-ին մեկնարկել է Հայաստանի նկարիչների միությունում: Փառատոնին ներկայացված են 47 երկրների 141 հեղինակների գործեր: