Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը հայտարարել է, թե ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչելու արշավների նպատակը ոչ թե ճշմարտությունը բացահայտելն է կամ հայերի տառապանքների հիշատակումը, այլ «Թուրքիային վնասելը»:
Նա ասել է, որ այսօրվա Թուրքիան ոչ մի կապ չունի հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետ:
Today’s Zaman-ի փոխանցմամբ՝ Էրդողանն ընդունել է, որ պատերազմի ժամանակ հնարավոր է՝ տեղի են ունեցել ողբերգական իրադարձություններ:
Էրդողանը կրկին առաջակել է պատմաբանների հանձնաժողով ստեղծել: Նա մեղադրել է հայերին, որ չեն արձագանքում արխիվները ուսումնասիրելու և պատմության ճշմարտությունը բացահայտելու Թուրքիայի կոչերին: