Դևիդ Քեմերոնը վերադարձել է սառը պատերազմին

16:47     20 մարտի, 2015

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ստեղծել է հիմնադրամ, որը պետք է աջակցություն ցուցաբերի Արևելյան Եվրոպայի երկրներին ռուսական ճնշման դեմ պայքարելու հարցում: Այս մասին գրում է Bloomberg-ը:

Գործակալության տվյալներով՝ Քեմերոնը 2015-2016թթ. հիմնադրամում կանի 20մլն ֆունտ ստերլինգի ներդրում, որից 5 միլիոնը կտրամադրվի Ուկրաինային:

Ռուսաստանի ճնշումներին դիմակայելու հստակ ծրագրի մասին դեռևս չի նշվում:

Այս հիմնադրամի ստեղծման համար նախատիպ է հանդիսացել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգրիտ Թետչերի ծրագիրը, որը կիրառվել է, սակայն, սառը պատերազմի տարիներին:


© armedia.am