Այսօր Աստանայում Ղազախստանի և Բելոռուսի նախագահների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է բանակցություններ սկսել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միասնական արժութային միություն ստեղծելու շուրջ: Այս մասին փոխանցում է Интерфакс-ը:
«Մենք մեր գործընկերների հետ պայմանավորվեցինք շարունակել արժութային քաղաքականության համակարգումը: Կարծում ենք, որ ժամանակն է խոսել արժութային միության ձևավորման հնարավորության մասին», - ասել է Պուտինը՝ ավելացնելով, որ «ուս ուսի տված» աշխատելով՝ ավելի հեշտ է արձագանքել արտաքին ֆինանսավորման, տնտեսական սպառնալիքներին, պաշտպանել միացյալ շուկան»:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երեք երկրների ղեկավարները կհանդիպեն մայիսի 8-ին՝ Մոսկվայում, Աստանայում այսօր կայացած եռակողմ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերը ավելի մանրամասնորեն քննարկելու համար: