ԱՄՆ-ում հայկական նոր եկեղեցի կկառուցվի

18:32     20 մարտի, 2015

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Դալասի Սուրբ Սարգիս ուղղափառ եկեղեցին պատրաստվում է նոր եկեղեցի կառուցել: Այս մասին հայտնում է DallasNews-ը:

Ինչպես տեղեկացնում է եկեղեցու ներկայացուցիչը, կառուցման աշխատանքները դեռևս չեն սկսվել, քանի որ հավատացյալները չեն կարողացել հավաքել սկզբնական անհրաժեշտ 1 միլիոն դոլարը:

Նշենք, որ Դալասի հայկական լուսավորչական եկեղեցին ունի 350 ակտիվ ծուխ: Վերջիններս  ԱՄՆ են գաղթել հիմնականում Մեձավոր Արևելքից և հանդիսանում են Ցեղասպանությունը վերապրածների սերունդներ: 


© armedia.am