Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ամփոփեց «Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածությունը» հարցման արդյունքները, որոնք, նախարարի կարծիքով, մեղմ ասած հուսադրող չեն:
«Կայքի բացման օրվանից «Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածությունը» հարցման արդյունքները, մեղմ ասած, հուսադրող չեն: Հարցվածների ճնշող մեծամասնությունը համարում է, որ Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանված չեն. 62,2 տոկոսը կարծիք է հայտնել, որ մարդու իրավունքները պաշտպանված չեն, իսկ 27,2 տոկոսը, որ պաշտպանված են մասամբ: Յուրաքանչյուր 10-րդ հարցվող է միայն համարում, որ մարդու իրավունքները Հայաստանում պաշտպանված են: Այս տվյալներն իսկապես մտորելու առիթ են տալիս», - նշել է նախարար Մանուկյանը, հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը: