Անիի եկեղեցիների վերականգնողական աշխատանքներին կմասնակցեն նաև հայ մասնագետներ

17:58     20 մարտի, 2015

ԻԿՕՄՕՍ կազմակերպության հայաստանյան գրասենյակի նախագահ Գագիկ Գյուրջյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Անիի եկեղեցիների վերականգնողական աշխատանքներին մասնակցելու են նաև հայ մասնագետներ:

Նա ասաց, որ թուրքական կողմը արդեն դիմել է ՀՀ մշակույթի նախարարությանը, որ ներկայացնեն մասնագետների այնպիսի ցանկ, ովքեր կմասնակցեն շինարարական աշխատանքներին:

Գագիկ Գյուրջյանը նաև նշեց, որ Թուրքիայի տարածքում գտնվող հայկական եկեղեցիները մեծապես նպաստում են երկրում տուրիզմի զարգացմանը, ինչով էլ պայմանավորված է թուրքական իշխանությունների ուշադրությունը հայկական եկեղեցիների նկատմամբ:
«Թուրքիայի տարածքում գտնվող ամենավտանգված հայկական հուշարձանը Մրենի՝ 7-րդ դարով թվագրվող հուշարձանախումբն է»,-ասել է Գյուրջյանը՝ հավելելով, որ նախորդ տարի Թուրքիայի կողմից  ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնելու ցուցակում ընդգրկված է 52 հուշարձան։




© armedia.am