Յեյլի համալսարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ներկայացում կբեմադրվի

22:55     20 մարտի, 2015

Մարտի 26-28-ը Յեյլ համալսարանի Դրամատիկական ընկերակցությունը Յեյլի Ռեպերտուարային թատրոնում ներկայացնելու է «Ermeni»  ներկայացումը, հաղորդում է armeniangenocide100.org կայքը: Ներկայացումը, որի  հեղինակը Էրիկ Սիրակյանն է, ռեժիսորը՝ Նոամ Շապիրոն, Հայոց ցեղասպանությունից հետո Ամերիկայում բնակություն գտած մի հայ ընտանիքի մասին է:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ներկայացումը արծարծում է պատմության, ինքնության և հիշողությանը վերաբերող հարցերը: Ներկայացմանը հետևելու է լրացուցիչ քննարկում, որը տեղի կունենա մարտի 28-ին:


© armedia.am