Թուրքիան Ուկրաինային 50մլն դոլար վարկ կտրամադրի

09:52     21 մարտի, 2015

Թուրքիան որոշել է 50մլն դոլար վարկ տրամադրել:  Այս մասին մարտի 20-ին Կիևում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Թուրքիայի նախագահը: Էրդողանը նաև հայտարարել է, որ ևս 10մլն դոլար Կիևին կտրամադրվի որպես մարդասիրական օգնություն:

Իր հերթին Պյոտր Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկերոջը՝ ընդգծելով Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունների կարևորությունը: «Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցությունը»,- ասել է Ուկրաինայի նախագահը:


© armedia.am