Պորոշենկոն զգուշացրել է Էրդողանին

14:19     21 մարտի, 2015

Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն զգուշացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «Թուրքական հոսքի» կառուցման ռիսկերի մասին, հաղորդում է Ինտեֆաքս-Ուկրաինան։

Թուրքիայի նախագահի Կիև կատարած այցի ընթացքում կայացել է երկու նախագահների հանդիպումը։ Քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ Ստորագրվել է ուկրաինական տնտեսության մեջ 3 մլրդ գրիվնա ծավալով թուրքական ներդրումների վերաբերյալ համաձայնություն։

Քննարկվել է նաև էներգետիկ ոլորտում համագործակցությունը։ «Մենք առանձին քննարկել ենք TANAP գազատարի կառուցման գործընթացում ուկրաինական կազմակերպությունների և ուկրաինական արտադրողների մասնակցության հնարավորությունը։ Ես Թուրքիայի նախագահի ուշադրությունը հրավիրել եմ «Թուրքական հոսքի» կառուցման ռիսկերի և Եվրոպայից գազի ռևերսային մատակարարման հնարավորությունների վրա»,- հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ 


© armedia.am