Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն արդեն մարտի 25-ին

11:27     21 մարտի, 2015

Լոզանում ավարտվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ հերթական բանակցությունները ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի և Իրան արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի միջև:

«Վեց օր տևած ինտենսիվ բանակցություններն որևէ նշանակալի արդյունք չեն գրանցել»,- հայտարարել է Զարիֆը: Նա նաև հավելել է, որ բանակցությունները Լոզանում կվերսկսվեն գալիք չորեքշաբթի՝ մարտի 25-ին:

Պաշտոնական տվյալներով՝ Իրանի պատվիրակությունը մեկնել է Լոզանից, որպեսզի նշի Նովրուզը՝ իրանական և թյուրքական ժողովուրդների նոր տարին:

Մինչ այդ Ջոն Քերին այսօր Լոնդոնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների հետ կքննարկի Իրանի հետ բանակցությունների ընթացքը:


© armedia.am