Վատիկանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր փաստաթղթեր է հրապարակել

15:07     21 մարտի, 2015

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Վատիկանը հրապարակել է Ցեղասպանության վերաբերյալ մի շարք նոր փաստաթղթեր: Այս մասին տեղեկացնում է Catholic News Agency-ն:

Հրապարակված փաստաթղթերով Վատիկանը փորձել է ընդգծել, որ երբեք անտարբեր չի մնացել 1915թ. ողբերգական իրադարձությունների նկատմամբ և միշտ բարձրացրել է Օսմանյան կայսրությունում հայերի դաժան տանջանքների հարցը:  

Իտալական ամսագիրը նշում է, որ հրապարակված փաստաթղթերը թվագրվում են 19-րդ դարի վերջից 20-րդ դարի առաջին կես: Այն ներառում է Հռոմի պապերի և օսմանյան սուլթանների նամակագրություն, Վատիկանի պետքարտուղարության փաստաթղթեր և Հայոց պատրիարքի և հայ եպիսկոպոսների նամակներ: Հրապարակված փաստաթղթերում առկա են նաև ականատեսների վկայություններ:

Նշենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ կմատուցի Սբ. Պետրոս տաճարում:


© armedia.am