ՆԱՏՕ Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Արևմուտքը չեն համագործակցում, սակայն նրանց միջև սառը պատերազմ չկա, հաղորդում է ՌՈՍԲԱԼՏ-ը։
«Մենք չենք գտնվում սառը պատերազմի իրավիճակում, քանի որ դա եղել է երկու բլոկերի միջև համընդհանուր գաղափարական պատերազմ։ Այժմ նման բան չկա։ Սակայն, մենք չենք էլ համագործակցում»,-հայտարարել է Ստոլտենբվերգը։
Նրա խոսքերով, Մոսկվայի և Արևմուտքի միջև համագործակցությունը դադարել է Ռուսաստանի կողմից միջազգային նորմերի և կանոնների խախտման հետևանքով։