ԱՄՆ դուրս է բերում իր ուժերը Եմենից

10:10     22 մարտի, 2015

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է իր հատուկ նշանակության ուժերին Եմենից դուրս բերելու մասին տարածված լուրերը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Եմենի նախագահ Աբդ Ռաբո Մանսուր Հադին հայտարարել է, որ ԱՄՆ նման որոշումը կապված է Եմենում անվտանգային իրավիճակի վատթարացման հետ:

Ինչպես TASS-ն է հաղորդում, Պետդեպարտամենտն իր հայտարարության մեջ նշել է, որ Եմենի ճգնաժամը ռազմական լուծում չի կարող ունենալ և կոչ է արել ընդդիմադիր ուժերին «դադարեցնել բռնություն հրահրել»:

Հիշեցնենք, որ ուրբաթ Եմենում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 137 մարդ, իսկ ևս 357-ը՝ վիրավորվել:


© armedia.am