Մահացել է հայտնի երգիծաբան Արկադի Արկանովը

13:31     22 մարտի, 2015

Մոսկվայում կյանքի 82-րդ տարում մահացել է գրող-երգիծաբան Արկադի Արկանովը, հաղորդում է РИА Новости-ն:

Արկանովն այս տարվա մարտի 14-ից գտնվում էր հիվանդանոցում, որտեղ և մահացել է երկարատև հիվանդությունից հետո:

Արկանովը ծնվել է 1933թ. հունիսի 7-ին, Կիևում: 1957-ին նա ավարտել է Սեչենովի անվան Մոսկվայի բժշկական ինստիտուտը։ Արկանովը մոտ 15 գրքի հեղինակ է։  Նա վարել է «Ծիծաղի շուրջը» և «Սպիտակ թութակ» հաղորդումները։


© armedia.am