Ուկրաինական ԶԼՄ-ները տարածել են տեղեկություն այն մասին, որ Ուկրաինայի նախկին նախագահի որդին՝ Վիկտոր Յանուկովիչ-կրտսերը, խեղդվել է Բայկալ լճում ձկնորսության ժամանակ:
Բայկալ լճում տեղի ունեցած դեպքը հաստատել է ՌԴ Իրկուտսկի մարզի ԱԻՆ Գլխավոր վարչությունը։ Հաղորդվում է, որ մարտի 20-ին` երեկոյան, խախտելով կանոնները, քաղաքացիներն ավտոմեքենայով դուրս են եկել սառույցի վրա՝ մի քանի լուսանկար անելու համար։