Սինգապուրում 7-օրյա ազգային սուգ է հայտարարվել

09:53     23 մարտի, 2015

Սինգապուրում 7-օրյա ազգային սուգ է հայտարարված երկրի առաջին վարչապետ Լի Կուան Յուի մահվան կապակցությամբ, գրում է BBC-ն։

Սինգապուրի առաջին վարչապետ Լի Կուան Յուն մահացել է մարտի 22-ին, 91 տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո։

Լի Կուան Յուն հայտնի սինգապուրցի քաղաքական գործիչ է, եղել է Սինգապուրի Հանրապետության պատմության մեջ առաջին վարչապետը և իշխանությունում է գտնվել 31 տարի։ Համարվում է սինգապուրյան «տնտեսական հրաշքի» ստեղծողներից մեկը, որը փոքր հետամնաց պետությունը վերածեց տնտեսապես ծաղկող գերտերության։


© armedia.am