Աֆղանստանի նախագահը արտահայտվել է երկրում ԱՄՆ-ի ռազմական առաքելության երկարաձգման օգտին

10:07     23 մարտի, 2015

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին արտահայտվել է երկրում ամերիկայն զորքերի ներկայության ժամկետների երկարաձգման օգտին։ Այս մասին նա հայտնել է NPR-ին տված հարցազրույցի ժամանակ։ Ղանին նշել է, որ պատկերացումները այն մասին, որ Աֆղանստանի բնակչությունը դեմ է երկրում ամերիկյան զորքերի ներկայությանը, չեն համապատասխանում իրականությանը։ «Աֆղանստանի քաղաքացիները գտնում են, որ Միացյալ Նահանգները որոշիչ դեր ունեն իրենց ապագայի  համար»,-հայտնել է Ղանին։ 

Աֆղանստանի նախագահը  մարտի 23-ին կժամանի ԱՄՆ՝ Բարաք Օբամայի, պետքարտուղար Ջոն Քերիի և պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի հետ բանակցությունների համար:

Ղանին ընդգծել է նաև, որ երկիրը պատրաստ է պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ՝ չնայած նրան, որ գրոհայինները վերահսկում են հսկայական ռեսուրսներ:


© armedia.am