Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փառատոն Սիդնեյում

10:41     23 մարտի, 2015

Մարտի 22-ին Սիդնեյի Թումբալոնգ զբոսայգու Դարլինգ Հարբոր նավահանգստի մոտ  տեղի ունեցավ Սիդնեյի Հայկական փառատոն 2015-ը՝ ՀՀ սփյուռքի նախարարության, Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի հովանավորությամբ  և ՀՄԸՄ-ի, Համազգայինի, Հայ օգնության միության համատեղ նախաձեռնությամբ: Փառատոնը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին հաղորդում է «Հայերն այսօր»-ը:

Փառատոնին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հազարավոր հայեր և օտարերկրացիներ:


© armedia.am