Արգենտինայի ջունգլիներում նացիստների գաղտնի թաքստոց է հայտնաբերվել

11:12     23 մարտի, 2015

Հնագետները Արգենտինայի հեռավոր ջունգլիներում ապաստանի մնացորդներ են հայտնաբերել, որոնք, ըստ ամենայնի, կառուցված են եղել նացիստների կողմից: Այս մասին գրում է The Guardian-ը:

Հայտնաբերված շինություններում մասնագետները 1938-1941թթ. ձուլված 5 գերմանական մետաղադրամ և «Պատրաստված է Գերմանիայում» գրառումով  ճենապակե ափսե են գտել, ինչն էլ հաստատել է նրանց ենթադրությունները:

«Հավանաբար, Երկրորդ համաշխարհային պատերազմի թեժ ժամանակաշրջանում նացիստները իրենց գլխավոր ղեկավարների համար թաքստոցների կառուցման գաղտնի պլան են մշակել՝ անապատներում, լեռներում, ժայռերում կամ ջունգլիներում»,- նշել է հնագետների խմբի ղեկավար Դանիել Շավելզոնը։


© armedia.am