Հնագետները Արգենտինայի հեռավոր ջունգլիներում ապաստանի մնացորդներ են հայտնաբերել, որոնք, ըստ ամենայնի, կառուցված են եղել նացիստների կողմից: Այս մասին գրում է The Guardian-ը:
Հայտնաբերված շինություններում մասնագետները 1938-1941թթ. ձուլված 5 գերմանական մետաղադրամ և «Պատրաստված է Գերմանիայում» գրառումով ճենապակե ափսե են գտել, ինչն էլ հաստատել է նրանց ենթադրությունները:
«Հավանաբար, Երկրորդ համաշխարհային պատերազմի թեժ ժամանակաշրջանում նացիստները իրենց գլխավոր ղեկավարների համար թաքստոցների կառուցման գաղտնի պլան են մշակել՝ անապատներում, լեռներում, ժայռերում կամ ջունգլիներում»,- նշել է հնագետների խմբի ղեկավար Դանիել Շավելզոնը։