Սիրիան ողջունել է բանակցությունների երկրորդ փուլ սկսելու Ռուսաստանի ջանքերը

12:17     23 մարտի, 2015

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի ջանքերին` ուղղված Մոսկվայում միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլ սկսելուն։ Այս մասին հայտնում է սիրիական  SANA գործակալությունը։

«Սիրիայի կառավարությունը և ժողովուրդը վստահում են Ռուսաստանի խաղաղապահ ջանքերին անկախ առկա խոչընդոտներից, որոնք այդ ճանապարհին ստեղծում են եվրոպական և տարածաշրջանային որոշ պետություններ»,-հայտարարել է Ասադը:

Միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 6-9-ը Մոսկվայում։ 


© armedia.am