Երևանում կկայանա ԵԱՏՄ ֆինանսական շուկաների կոմիտեի նիստ

14:47     23 մարտի, 2015

Ապրիլի 3-ին Երևանում կկայանա ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեի նիստ։

Ինչպես փոխանցում է հանձնաժողովի մամլո ծառայությունը, նիստի ժամանակ նախատեսվում են քննարկումներ ֆինանսական շուկաներում գործունեություն իրականացնելու պահանջների մասին համաձայնագրի նախապտարաստման ընթացքի, ֆինանսական ոլորտում Միասնական տնտեսական տարածքի անդամ երկրների օրեսդրության համապատասխանեցման, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրների բոքերների և դիլերների՝ անդամ երկների ազգային ֆոնդային բիրժաներ մուտքի հնարավորության շուրջ։

Նիստի ժամանակ կներկայացվի նաև ֆինանսական շուկաներում կապիտալի ազատ տեղաշարժման համար պայմաններ ստեղծելու նպատակով տեղեկատվության փոխանակման մասին 2014թ․ դեկտեմբերի 23-ի համաձայնագրին ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի միանալու մասին արձանագրություն։


© armedia.am