Թուրքիայի՝ Եվամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքիրը հայտարարել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում ցամաքային ուժեր ներգրավվելու անհրաժեշտության մասին:
«Մենք չենք կարող ազատվել այդ խմբավորումից՝ նրա միայն որոշ կետերին հարվածներ հասցնելով: Մեզ տեղում զորքեր են անհրաժեշտ»,- ասել է թուրք նախարարը՝ ելույթ ունենալով Բրյուսելում ԱՄՆ-ի Մարշալի գերմանական հիմնադրամի կազմակերպած կոնֆերանսին:
«Մենք պետք է գտնենք աշխարհում ահաբեկչություն ծնող աղբյուրը: Ես կարծում եմ, որ այդ աղբյուրը մեծամասամբ գտնվում է Եվրոպայում, որտեղ շատ մարդիկ զգում ենք, որ իրենք «ուրիշ» են: Եթե Եվրոպան դառնա ավելի ներառական, այդ մարդիկ ապագայի հույս կունենան»,- ասել է Վոլքան Բոզքիրը: