Ֆրանսիական «Ֆրանս-24» հեղինակավոր հեռուստաընկերությանը ծավալուն հարցազրույց է իրականացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որտեղ նախագահն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդին և ընթացիկ տարում նախատեսված ոգեկոչման միջոցառումներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին և մի շարք այլ թեմաների:
Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրը Գալիպոլիի ճակատամարտի տարելիցի միջոցառումներ կազմակերպելու` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումն անվանել է ցինիկ: «Մենք ցանկանում էին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը նշել թուրք ժողովրդի հետ, ինչով էլ պայմանավորված էր Թուրքիայի կառավարությանը ապրիլի 24-ին Երևան գալու հրավեր ուղարկելը»,-նշել է Սերժ Սարգսյանը;
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությունում վերջին շրջանի լարվածությանը՝ Սարգսյանն ասել է՝ «հիմա այն վիճակն է, որ երկու երկրների միջև լայանամասշտաբ ռազմական գործողություններ կարող են սկսվել ցանկացած պահի: Սահմանային միջադեպերը կարող են լարվել և սա անհանգստացնում է մեզ: Պատրաստ ենք դիմակայելու ցանկացած հարձակման: Ես վախենում եմ պատերազմից, սակայն չեմ վախենում կռվելուց»:
Արևմուտք-Ռուսաստան հակադրության մասին Սարգսյանն ասել է, որ ամենաանցանկալի բանը նոր սառը պատերազմն է: «Մենք միշտ փորձել ենք համադրել Արևմուտքի ու Ռուսաստանի շահերը: Մենք միշտ լավ հարաբերություններ ենք հաստատել Եվրոպայի, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի հետ, ունենք ռազմավարական դաշինք Ռուսաստանի հետ, որն օգնում է մեզ: Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել լարումից խուսափելու համար»:
Ինչ վերաբերում է ապրիլի 24-ին Երևանում Պուտինի ներկա գտնվելու մասին հայտարարությանը, Սերժ Սարգսյանն ընդգծել է. «Ես համարում եմ, որ Պուտինի չգալն անհասկանալի կլինի, գալը շատ տրամաբանական է: Ռուսաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, և եթե Ռուսաստանի ղեկավարն ապրիլի 24-ին հայ ժողովրդի հետ չլինի, անհնար կլինի հասկանալ դա»: