Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին Երևան կժամանի 100-200 հոգանոց պատվիրակությամբ

15:26     23 մարտի, 2015

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին Երևան կժամանի մեծ պատվիրակությամբ: Այդ մասին այսօր՝ մարտի 23-ին, հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանիեն:

Դեսպանը նշել է, որ նախագահի գլխավորությամբ ժամանող պատվիրակության կազմում կլինի մոտ 100-200 մարդ և այժմ դեսպանատունն աշխատում է այդ այցելությունը կազմակերպելու ուղղությամբ:

Դեսպանի փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում կլինեն լրագրողներ, ինչպես նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:


© armedia.am