Ընթացիկ տարվա ապրիլի 1-30-ը ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կանցկացվի ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ: Այս մասին հաղորդում է «Արցախպրես»-ը:
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ընդունած որոշմամբ՝ աշխատանքների պատշաճ նախապատրաստման և անցկացման նպատակով ստեղծվել է հանձնաժողով:
Քաղաքապետը հաստատել է նաև միամսյակի կազմակերպման միջոցառումների ծրագիրը, իսկ ապրիլի 25-ին հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակի օր: