ԱԺ-ն քննարկում է հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարությունը

16:35     23 մարտի, 2015

Ազգային ժողովում այսօր մեկնարկեց Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարության քննարկումը։ Հայտարարությունը հեղինակել են 15 պատգամավորներ խորհրդարանական բոլոր 6 խմբակցություններից, ինչպես նաև անկախ պատգամավորներ: Քվեարկությունը կկայանա վաղը։


© armedia.am