Գերմանացի քաղաքական գործիչ և ձախակողմյան կուսակցության փոխնախագահ՝ Սահրա Վագենքնեյթը, քննադատել է Գերմանիայի կանցլեր՝ Անգելա Մերկելի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ՝ նշելով, որ եվրոպական երկրները թույլ են տվել, որ ԱՄՆ-ն այս հարցում իրենց կառավարի, հայտնում է Sputnik News-ը:
Ձախակողմյան քաղաքական գործիչի տեսակետի համաձայն՝ ԵՄ-ն սխալ գործեց՝ հետևելով ԱՄՆ օրինակին, ինչը հանգեցրեց նրա, որ եվրոպական երկրները հայտնվեցին Ռուսաստանի դեմ երկարաժամկետ առճակատման մեջ, որը կարող է վերածվել «նոր Սառը պատերազմի»:
Վագենքնեյթի կարծիքով՝ ԵՄ այս քաղաքականությունը կործանարար է և կարող է բացասական անդրադառնալ ոչ միայն Ուկրաինայի, այլև հենց ԵՄ-ի համար:
Գերմանացի քաղաքական գործիչի կարծիքով՝ ԵՄ-ն պետք է վարի իր «ուրույն և ինքնուրույն» քաղաքական գիծը՝ չհայտնվելու համար ԱՄՆ թակարդում: Այս համատեքստում Վագենքնեյթը մեջբերել է գերմանացի քաղաքական գործիչ՝ Հելմուտ Կոլի խոսքերը, համաձայն որի՝ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ն օգտագործում է որպես գործիք՝ տարածելու իր գերիշխանությունը: