Մարտի 25-ին Փարիզում տեղի կունենա «նորմանդական քառյակ»-ի քաղաքական տնօրենների հանդիպում: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։
Նա նշել է, որ հասունացել է պահը «նորմանդական քառյակ»-ում քննարկելու Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցը՝ ընդգծելով, որ Դոնբասին հատուկ կարգավիճակ տրամադրելով՝ Կիևը խախտում է Մինսկի համաձայնագիրը։