Սերժ Սարգսյանը պետական այցով կմեկնի Չինաստան

19:18     23 մարտի, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 24-ին պետական այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, այս մասին տեղեկացնում է Նախագահի աշխատակազմի հանրային կապերի  և տեղեկատվության կենտրոնը:

Այցի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ:

Նախատեսվում են երկու երկրների միջև հայ-չինական բարձր մակարդակի բանակցություններ մի շարք ոլորտներում՝ ուղղված համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն, որից հետո տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Այցի շրջանակներում  նախատեսվում է ՀՀ Նախագահի հանդիպումները ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի, ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Քեցյանի հետ:

Այցի ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես կգա  ելույթով Պեկինի համալսարանում:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պետական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը մարտի 28-ին կմասնակցի ասիական հեղինակավոր Բոաոյի միջազգային համաժողովին:  


© armedia.am