Կիպրոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծ է մշակել

22:14     23 մարտի, 2015

Կիպրոսի Հանրապետության քաղաքական կուսակցությունները Հայոց ցեղասպանության չճանաչման կամ ժխտման քրեականացմանն ուղղված օրինագիծ են մշակել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը:

Կիպրոսի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական կուսակցությունների՝ համատեղ ներկայացրած օրինագիծը պատիժներ է նախատեսում ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ կատարված հանցագործությունները չճանաչողների համար:

Նշվում է, որ օրինագիծն առաջարկվում է ընդունել Հայոց ցեղասպանության 100­-ամյա տարելիցի կապակցությամբ: Ենթադրվում է, որ Կիպրոսի խորհրդարանը օրինագիծը օրակարգ կմտցնի ընթացիկ շաբաթվա մեջ:


© armedia.am