Հայոց ցեղասպանության թեմայով դասախոսություն Բեյրութում

23:12     23 մարտի, 2015

Մարտի 20-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Հայոց ցեղասպանության Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Հայ երիտասարդաց ընկերակցության «Անդրանիկ» մշակութային միության նախաձեռնութjամբ Հ.Բ.Ը.Մ. «Դեմիրճյան» կենտրոնում տեղի ունեցավ եգիպտացի ճանաչված պատմաբան, Եգիպտոսի Հ.Բ.Ը.Մ. «Արեգ» ամսագրի արաբական բաժնի խմբագիր, դոկտոր Մուհամմեդ Ռիֆաաթ Իմամի դասախոսությունը՝ Հայոց ցեղասպանության նախապատրաստման և իրագործման, ինչպես նաև՝ արաբական աշխարհում Օսմանյան բռնատիրության վայրագությունների վերաբերյալ, որը հիմնված էր եգիպտական և թուրքական աղբյուրների վրա: Այս մասին հաղորդում է «Հայերն այսօր»-ը:


© armedia.am