Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

09:51     24 մարտի, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանն մարտի 23-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինին:

Ինչպես փոխանցում է նախագահի մամլո ծառայությունը, զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը, ծրագրված համատեղ միջոցառումների կազմակերպմանը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժության նախապատրաստման ընթացքին, ինչպես նաև Կազմակերպության Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:


© armedia.am