Կոնգրեսն Օբամային կոչ է արել սկսել Ուկրաինային զենքի մատակարարումը

10:09     24 մարտի, 2015

ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հաստատել է բանաձևը, որով նախագահ Օբամային կոչ է անում սկսել Ուկրաինային զենքի մատակարարումը, տեղեկացնում է Associated Press-ը:

Բանաձևը հաստատել են 348 կոնգրեսականներ, 48-ը դեմ են  քվեարկել:

Այս կրում է խորհրդատվական բնույթ։ Բանաձևի հեղինակները համոզված են, որ մահացու զենքի մատակարարումն Ուկրաինա թույլ կտա մեծացնել իր ինքնիշխանությունը պաշտպանելու վերջինիս հնարավորությունները։

Ավելի վաղ ամերիկյան իշխանությունները հայտարարել էին, թե դեռ Կիևին զենք մատակարարելու որոշում չեն կայացրել:


© armedia.am