Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը չի պատրաստվում երրորդ անգամ անընդմեջ առաջադրել իր թեկնածությունը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
«Ինչպես ես արդեն հայտնել եմ, ես կարծում եմ, որ եկել է ժամանակը այլ առաջնորդների համար»,-ասել է Քեմերոնը BBC-ին տված հարցազրույզի ժամանակ։ Որպես իրեն հնարավոր իրավահաջորդ բրիտանական վարչապետը նշել է թագավորության ներքին գործերի նախարար Թերեզա Մեյին, ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնին և Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնին։
Մեծ Բրիտանիայում ընտրությունները նախատեսվում են այս տարվա մայիսի 7-ին։