Ամերիկյան զորքերն Աֆղանստանում կմնան մինչև 2017թ․

12:00     24 մարտի, 2015

ԱՄՆ-ը կշարունակի ֆինանսավորել Աֆղանստանի անվտանգության ուժերին մինչև 2017թ․։ REGNUM-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է Քեմպ-Դևիդում, որտեղ նախագահ Օբաման ընդունել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիին։

Ներկայումս Աֆղանստանի անվտանգության ուժերն ունեն 330 հազար զինծառայող։ Նախատեսվում է, որ զինվորականների ֆինանսավորումը 2015թ․ԱՄՆ-ին կարժենա 4,1 մլրդ դոլար, 2016թ․՝  3,8մլրդ դոլար։

Մարտի 23-ին Աֆղանստանի նախագահը հայտարարել էր երկրում ամերիկյան զինուժի ներկայության անհրաժեշտության մասին։


© armedia.am