Չինաստանն իր համար «նոր նորմա» է ձևավորում: ԱՄՀ ղեկավար Կրիստին Լագարդը գտնում է, որ Չինաստանի տնտեսության անցումը ավելի փոքր, բայց ավելի կայուն աճի` դրական նշան է համաշխարհային տնտեսության համար և նշել է, որ «չինական և համաշխարհային տնտեսությունները սերտորեն կապված են», հաղորդում է ՏԱՍՍ-ը: Լագարդը ողջունում է ներքին պահանջարկը տնտեսական աճի հիմնական գործոն դարձնելու ՉԺՀ ձգտումը` ասելով, որ դա «բարգավաճում» կապահովի ոչ միայն Չինաստանին, այլև համաշխարհային տնտեսությանը: