Ներքին և արտաքին գործերը կարգավորելու մեջ Հնդկաստանի և Չինաստանի ղեկավարներն աշխարհում 1-ին և 2-րդ տեղերն են զբաղեցնում

12:10     24 մարտի, 2015

China's National Image Global Survey 2014-ը հարցումներ է կատարել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Ճապոնիայում, Հարավային Աֆրիկայում, Հնդկաստանում, Ռուսաստանում, Բրազիլիայում և Չինաստանում, որոնց արդյունքները ցույց են տալիս, որ ներքին և արտաքին գործերը կարգավորելու հարցերում աշխարհում առաջինն է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, իսկ երկրորդը` ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը:

Ըստ հետազոտության, Չինաստանի նախագահը նաև 4-րդ ամենաճանաչելի ղեկավարներից է Օբամայից (97%), Պուտինից (91%) և Դևիդ Քեմերոնից (86%) հետո:


© armedia.am