Ֆրանսիայի Ալպերում A320 ինքնաթիռ է կործանվել, հաղորդում է Reuters գործակալությունը: Ֆրանսիայի Վերին Պրովանս շրջանում կործանված ինքնաթիռը իրականացնելիս է եղել Բարսելոնա-Դյուսելդորֆ չվերթը:
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 142 ուղևոր, երկու օդաչու և անձնակազմի չորս անդամ:
Նշվում է, որ կործանումից առաջ ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել։