Լեհաստանն անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ

15:30     24 մարտի, 2015

Լեհաստանը մեծ անհանգստությամբ է հետեւում ԼՂ հակամարտության գոտում լարվածության աճին եւ գտնում, որ միակ ճիշտ ձևաչափը, որ կարող է նպաստել խնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին։ 

Հարցին` չի տեսնում արդյոք հակասություն այն առնչությամբ, որ Հայաստանն ու Մինսկի խմբի համանախագահները խոսում են մի լեզվով, իսկ Ադրբեջանը` մեկ այլ, դեսպանն նշել է, որ չի կարող անձնական կարծիք հնչեցնել, իսկ որպես դիվանագետ իր խնդիրը ոչ թե գնահատելն է, այլ կողմերին աջակցելը գտնելու հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ։  

 

Անդրադառնալով դիտարկմանը, որ խնդրի լուծման համար առաջին հերթին անհրաժեշտ է բանակցությունների սեղան վերադարձնել ԼՂՀ-ին, դեսպանն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունները պետք է որոշեն` ինչ ձեւաչափով պետք է ընթանան բանակցությունները:

«Այս կամ այն խորհուրդները կամ առաջարկները այս կամ այն դիվանագետների կողմից կարող են խանգարել խնդրի կարգավորմանը»։,- նշել է  Նովակովսկին


© armedia.am