Բաց դաս Ազգային ժողովում

23:45     24 մարտի, 2015

Մարտի 24-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հյուրընկալել է Երևանի «Անտիկյան կրթարան» ուսումնական հաստատության աշակերտներին և ուսուցիչներին, հաղորդում է ԱԺ պաշտոնական կայքը:

Հանդիպումից առաջ նրանք շրջել են խորհրդարանի շենքում, եղել ԱԺ նիստերի դահլիճում և հետևել պատգամավորների աշխատանքին:

ԱԺ նախագահը, ողջունելով աշակերտներին, ներկայացրել է օրենսդիր իշխանության կազմավորման կարգը, գործունեությունը, ինչպես նաև խոսել երկրի ներքաղաքական վիճակից, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ տարվող աշխատանքներից ու նպատակներից: Օրենսդիր մարմնի ղեկավարը աշակերտներին խորհուրդ է տվել լավ սովորել և ձգտել ինքնուրույն հասնել հաջողությունների: Նախագահը կարևորել է նաև երիտասարդության մասնակցությունը պետության հասարակական և քաղաքական կյանքին:

Գալուստ Սահակյանը պատասխանել է նաև դպրոցականների հարցերին, որոնք վերաբերել են քաղաքական կուսակցություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, արտագաղթին և երկրի զինված ուժերին:


© armedia.am