Մարսելում Ցեղասպանության զոհերի հիշատակին զբոսայգի կբացվի

19:53     24 մարտի, 2015

Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենի և ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեի հովանու ներքո «Ֆրանսիահայերի կապույտ խաչը» ծառատունկ է կազմակերպել Մարսելում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի մոտ։ Այս մասին հայտնում է News.am-ը՝ հղում անելով Nouvelles d'Arménie պարբերականին։

Հիշատակի զբոսայգին ավարտին կհասցվի 2015թ աշնանը՝ ծառատունկի երկրորդ փուլի շրջանակներում, որի ընթացքում տնկած ծառերի թիվը կհասնի 100-ի։  


© armedia.am