Օբաման հրաժարվել է հանդիպել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

09:50     25 մարտի, 2015

Սպիտակ տունն անտեսել է Վաշինգտոնում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի խնդրանքն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը: 

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Բերնադետ Միհանը հրաժարվել է մեկնաբանել այս իրավիճակը՝ հայտարարելով, որ Սպիտակ տան պլաններում չկան հանդիպումներ, որոնց մասին պետք է հայտարարվի:

Հյուսիսատլանտյան դաշինքում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Քուրթ Ուոլքերը կարծիք է հայտնել, որ Օբաման խախտել է իրեն նախորդած Ջորջ Բուշ-կրտսերի ավանդույթը, որի համաձայն ԱՄՆ նախագահը միշտ հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Վաշինգտոն նրա այցի դեպքում: «Ես չեմ հավատում, որ Միացյալ Նահանգների նախագահը ժամանակ չի գտել ՆԱՏՕ-ի գործող գլխավոր քարտուղարի հետ հանդիպելու համար՝ հաշվի առնելով հանգամանքների լրջությունը և նրա պաշտոնի համաձայն պարտականությունները»,- նշել է Ուոլքերը:


© armedia.am