ԱՄՆ-ը զորավարժություններ է սկսել Ռումինիայում և Բուլղարիայում: Այս մասին հաղորդում է Պենտագոնի մամլո ծառայությունը: Գործողությունը կրում է «Ատլանտյան վճռականություն» (Atlantic Resolve) անվանումը:
Ավելի վաղ Արևելյան Եվրոպայում զորավարժություններ են իրականցրել նաև ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերը: Բացի այդ, մարտին ամերիկյան զինծառայողների մասնակցությամբ զորավարժություններ են տեղի ունեցել նաև Լիտվայում և Էստոնիայում: