Հայկական մշակութային շաբաթ Հռոմում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

10:55     25 մարտի, 2015

Մարտի 23-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հռոմում մեկնարկեց «Հայաստան. ինքնություն և հիշողություն» խորագրով հայկական մշակութային շաբաթը: Այն կազմակերպվել է Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից՝ Սոցիոլոգիայի և կրոնի իտալական ասոցիացիայի և Տեսաձայնային կենտրոնական ինստիտուտի հետ համագործակցությամբ, հաղորդում է mfa.am-ը:

Նշենք նաև, որ մարտի 23-ից մինչև 28-ը տևող հայկական շաբաթվա ընթացքում նախատեսված են հայ ժողովրդի պատմությանն ու քաղաքակրթությանը, մշակույթին, Հայոց ցեղասպանության մասին վկայություններին և հայ ժողովրդի ինքնության վրա Հայոց ցեղասպանության ազդեցությանը, Իտալիայում հայերի ներկայությանը, Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակին նվիրված սեմինարներ ու գիտաժողովներ:


© armedia.am