«ՔՀԿ-ների ներգրավվածությունը քաղաքականության մշակման և իրականացման մոնիթորինգի գործում. կարիքներ և կարողություններ»

12:23     25 մարտի, 2015

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակություն. Երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակներում անցկացվել է «ՔՀԿ-ների ներգրավվածությունը  քաղաքականության մշակման և իրականացման մոնիթորինգի գործում. կարիքներ և կարողություններ» հետազոտություն, որի շնորհանդեսը տեղի կունենա այսօր՝ ս.թ. մարտի 25-ին, 14:30 «Կոնգրես» հյուրանոցում:

Հետազոտությունն ուղղված է այն միջավայրի ուսումնասիրմանը, որում գործում են հայաստանյան ՔՀԿ-ները, ինչպես նաև բացահայտում, վերլուծում ու գնահատում է քաղաքացիական հասարակության դերակատարների կարիքներն ու կարողությունները քաղաքականության երկխոսության մասնակցության, քաղաքականության իրականացման մոնիթորինգի գործում: Հետազոտությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի» տեխնիկական աջակցության ծրագիրն իրականացնում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ղեկավարվող կոնսորցիումը: Ծրագրի հայաստանյան գործընկերն է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն:


© armedia.am