Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից իրականացրած սոցիոլոգիական հարցման արդյունքում Վրաստանի հարցված բնակիչների 44%-ը կարծում է, որ ռուս-վրացական հարաբերությունները չեն փոփոխվել: Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ հարցվածների 26%-ը ենթադրում է, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները վատացել են, և միայն 21%-ն է առաջընթաց տեսնում երկկողմ հարաբերություններում:
IRI-ին ռուս-վրացական հարաբերությունների վերաբերյալ անց է կացրել նաև այլ հետազոտություն: Ըստ հարցումների արդյունքների՝ բնակիչների միայն 5%-ն է դրական գնահատում Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, իսկ 85%-ը՝ բացասական, բնակչության 18%-ը Ռուսաստանին համարում է գործընկեր, 76%-ը՝ սպառնալիք:
Ինչ վերաբերում է հնարավոր սպառնալիքներին, ապա Վրաստանի հարցված քաղաքացիների 67%-ը կարծում է, որ Ռուսաստանի ագրեսիան Վրաստանի նկատմամբ շարունակվում է, 6%-ը վստահ է, որ ագրեսիան ավարտվել է և չի վերսկսվի, իսկ 21%-ի կարծիքով՝ չնայած ագրեսիան ավարտվել է, սակայն առկա է վերսկսման սպառնալիք: